Irib News-ի փոխանցմամբ` Իտալիայում Իրանի դեսպան Սեյեդ Մոհամեդ Ալի Հոսեյնին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «Վեցյակի» հետ առաջիկա բանակցություններում հարցի կարգավորման համար կարևոր քայլ կլինի «Վեցյակի» անդամ երկրների զբաղեցրած իրավական-տեխնիկական դիրքորոշումը.
«Իրանի միջուկային ծրագիրը բարդ հարց չէ: Եթե «Վեցյակը» այդ հարցին մոտենա բարի կամքի, ինչպես նաև իրավական ու տեխնիկական դիրքորոշմամբ, ապա այդքան էլ բարդ չի լինի հասնել շփման կետի:
Իրանը նախկինի նման մտադիր է շարունակել ԱԷՄԳ-ի ու «Վեցյակի» հետ բանակցությունները: Իրանի միջուկային ծրագրի հարցում բոլոր գործողությունները պետք է լինեն փոխադարձ և հենված Միջուկային զենքի չտարածման պայմանագրի սկզբունքների վրա»:











































