Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպաններ Ալվարո Արբելոան ու Ֆաբիո Կոենտրաոն շարունակում են վերականգնվել վնասվածքներից հետո:
Երկու խաղացողների նպատակն էլ Լա լիգայի 10-րդ տուրում «Սարագոսա»-ի դեմ խաղից առաջ վերականգնվելն է: Այդ խաղը կայանալու է նոյեմբերի 3-ին՝ ժամը 23:00-ին:
«Բորուսիա»-ի դեմ խաղից հետո թիմը երկօրյա հանգիստ է ստացել, սակայն Ալվարոն ու Ֆաբիոն շարունակում են մարզվել ակումբի մարզաբազայում:
Եթե նրանց վերականգնումը ընթանա ըստ նախատեսվածի, ապա երկու խաղացողներն էլ պատրաստ կլինեն «Ալկոյանո» թիմի դեմ գավաթային առաջին խաղից առաջ:








































