Անգլիական «Լիվերպուլ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Խոսե Մանուել Ռեյնան միացել է ընդհանուր խմբին: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահը ծնկատակի ջլի վնասվածք ուներ, որն ստացել էր Իսպանիայի հավաքականի կազմում:
30-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման՝ ստանալով մեկ դեղին քարտ:





































