Տիբեթում այս շաբաթ արդեն չորրորդ ինքնահրկիզումն է տեղի ունեցել: Երիտասարդ գյուղացին Հանսյու նահանգում տեղական իշխանությունների վարչական շենքի առջև հրկիզել է ինքն իրեն:
«Տիբեթի պաշտպանության միջազգային շարժման» տվյալներով՝ 2011 թ. մարտից Տիբեթի տասնյակ բնակիչներ ինքնահրկիզման են դիմել, այսպիսով բողոքելով Տիբեթի տարածքում չինական կառավարման դեմ:
Հանսյուի իշխանությունները դրամական պարգև են խոստացել բողոքի նմանօրինակ ակցիաների մասին նախապես տեղեկատվություն տրամադրելու դիմաց: