Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ Լոնդոնի «Արսենալ»-ը մտադրվել է ձեռք բերել գերմանական «Շալկե»-ի հարձակվող Կլաս Յան Հունտելարի տրանսֆերային իրավունքները: Հատկանշական է, որ Հունտելարի՝ թիմի հետ կնքած պայմանագիրն ավարտվում է առաջիկա հունվարին:
«Արսենալ»-ն այդքան էլ գոհ չէ Օլիվյե Ժիրուի խաղից: Ըստ աղբյուրի՝ թիմը պատրաստ է Հունտելարի տրանսֆերի դիմաց «Շալկե»-ին հատկացնել Արշավինի տրանսֆերային իրավունքներն ու ևս 8 միլիոն եվրո գումար:







































