«Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Մաքսվելը, ով ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ում, իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի նախկին և ներկայիս գլխավոր մարզիչների` Պեպ Գվարդիոլայի և Տիտո Վիլանովայի վերաբերյալ: Մաքսվելը խոսել է նաև Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Վիլանովայի գլխավորությամբ «Բարսելոնա»-ի խաղը հիշեցնում է թիմի ելույթները Գվարդիոլայի ժամանակ: Կատալոնական ակումբում նույն ֆուտբոլիստներն են, ովքեր դեռևս ցանկություն ունեն այստեղ աշխատելու:
Այս թիմի կարևոր առանձնահատկությունն այն է, որ միշտ հաղթելու ցանկություն ունի: Նման մոտեցումը գործին ձևավորվել է Գվարդիոլայի ժամանակ և շարունակում է ապրել Վիլանովայի օրոք:
Իսկ Մոուրինյոն լրագրողներին այլ կերպ է ներկայանում: Նա իր սաների կողքին բոլորովին այլ մարդ է և միշտ մեծ հաղթանակներ է գրանցում»,- նշել է Մաքսվելը:









































