Իսպանական մամուլը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական անձնակազմը հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի եզրային ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի ծառայություններով:
Հարկ է նշել, որ իսպանական թիմը ցանկանում է պայմանագիր կնքել Բեյլի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Սակայն գործարքի իրականացմանը մի քանի խոչընդոտներ կան. Բեյլի տրանսֆերային արժեքը շատ բարձր է, նա նաև անցած ամռանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ՝ դառնալով անգլիական թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Բեյլը տարեկան 5 միլիոն աշխատավարձ է ստանում, որը կարող է բարձրացվել՝ կախված թիմի գրանցած հաջողություններից:
Նշենք, որ ուելսցու ծառայություններով հետաքրքրված էր նաև կատալոնական «Բարսելոնա»-ն, սակայն իսպանական այս ակումբին ևս խոչընդոտեց ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջվող գումարը:








































