Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Մադրիդի «Ատլետիկո»-ի նախկին խաղացող Պաուլու Ֆուտրեն գովեստի խոսքեր է հղել թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին:
Հարկ է նշել, որ Կոլումբիայի ազգային ընտրանու խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք եվրոպական ակումբներ: Ֆալկաոն նման ուշադրության է արժանացել իր ցուցադրած խաղի և բազմաթիվ գոլերի շնորհիվ:
«Ֆալկաոն այժմ հիանալի մարզավիճակում է և որևէ հատկանիշով չի զիջում Մեսսիին և Ռոնալդուին: Այս խաղացողը մյուսներից տարբերվում է գոլեր հեղինակելու իր մեծ ձգտումով: Նա դարձել է Եվրոպայի Լիգայի և Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունների հաղթող` երկու հանդիպումներում հեղինակելով 5 գոլ: Սա աներևակայելի ցուցանիշ է»,- հայտարարել է Ֆուտրեն:







































