Գիտնականները և հասարակ մարդիկ երկար տարիներ գլուխ են կոտրում` հասկանալու համար, թե ինչպե՞ս են Սուրբ ծննդյան կղզու մոաիները՝ ժայռափոր մարդկային մոնոլիտ ֆիգուրները, հայտնվել այն վայրերում, որտեղ այսօր կանգնած են:
Վարկածներից մեկի համաձայն՝ կղզու բնակիչները՝ ռապանույցիները, գլորել են դրանք գետնի վրայով: Մեկ այլ վարկածի համաձայն՝ արձանները փորվել են ժայռերից հենց տեղում, և վերջապես` քիչ թե շատ համարժեք վարկածներից վերջինի համաձայն՝ կղզու բնակիչները ինչ-որ կերպ ստիպել են արձաններին «քայլել»:
Կալիֆոռնիայի համալսարանի հնագետ Կառլ Լիպոն և Հավայայի նրա գործընկերները որոշել են փորձ կատարել արձանի երեք մետրանոց ցեմենտե պատճենի հետ: Տարբեր ուղղություններով կապված 3 պարանների օգնությամբ 18 մարդ ստիպել է արձանին մեկ ժամում շուրջ 100 մետր «քայլել»: Գործընթացը նկարահանվել է: Սա մասամբ հաստատում է սրբերի արձանների ուղղահայաց տեղափոխման վարկածը:
Հետազոտողները շարունակում են ուսումնասիրությունները:











































