Աֆղանստանի հյուսիսում՝ Մայմանա քաղաքում, այսօր մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է տեղի մզկիթում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը՝ զոհերի մեջ կան 17 խաղաղ բնակիչ և 15 անվտանգության աշխատակից:
Նախնական տվյալներով՝ վիրավորների թիվը գերազանցում է 30-ը: Նրանց թվում է Ֆարյաբ մարզի ոստիկանության պետը:
Ահաբեկչությունն իրականացվել է մուսուլմանական Իդ Ալ-Ադհա տոնի առիթով աղոթքի ժամանակ:
Առայժմ ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:










































