ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի
նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ`
ՈՐՈՇՎԵՑ`
22/10/12թ. «Գանձասար-2»-«Ալաշկերտ» խաղին «Ալաշկերտ» թիմի ֆուտբոլիստ Նարեկ Հարությունյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:
18/10/12թ. «Միկա-95»-«Փյունիկ-2-95» խաղին «Միկա-95» թիմի ֆուտբոլիստ Տիգրան Խալաթյանի հեռացման, մրցակցին միտումնավոր գնդակով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, «Միկա» ֆուտբոլային ակումբին տուգանել 15000 դրամ:
18/10/12թ. «Միկա-95»-«Փյունիկ-2-95» խաղին «Փյունիկ-2-95» թիմի ֆուտբոլիստ Նարեկ Ասլանյանի հեռացման, մրցակցին բռունցքով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 15000 դրամ:
21/10/12թ. «Գորիս-99»-«Շենգավիթ-99» խաղին «Գորիս-99» թիմի ֆուտբոլիստ
Հարություն Մանուչարյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն`
որակազրկել 1 խաղով, Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցին տուգանել 1000 դրամ:
21/10/12թ. «Իջևան-97»-«Նիգ-Ապարան-97» խաղին «Իջևան-97» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Եգանյանի հեռացման, մրցակցին հարվածելու և հայհոյելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբին տուգանել 15000 դրամ:
21/10/12թ. «Իջևան-97»-«Նիգ-Ապարան-97» խաղին «Իջևան-97» թիմի ֆուտբոլիստ Հրաչ Մելքումյանի հեռացման, մրցակցին հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն`
որակազրկել 2 խաղով, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբին տուգանել 15000 դրամ:
21/10/12թ. «Իջևան-97»-«Նիգ-Ապարան-97» խաղին «Իջևան-97» թիմի ֆուտբոլիստ Արամ Քոքոբելյանի հեռացման, մրցավարի նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` որակազրկել 6 խաղով, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:
17/10/12թ. «Բերդ-96»-«ԽՄՕՄՄ-96» խաղի նախախաղային խորհրդակցությանը
«ԽՄՕՄՄ-96» թիմի ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` ԽՄՕՄ մարզադպրոցին տուգանել 5000 դրամ:
18/10/12թ. «Շիրակ-99»-«Գանձասար-99» խաղը չկայանալու «Գանձասար-99» թիմի չներկայանալու պատճառով, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Գանձասար-99» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:
21/10/12թ. «Իջևան-97»-«Նիգ-Ապարան-97» խաղի նախախաղային
խորհրդակցությանը «Նիգ-Ապարան-97» թիմի ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցին տուգանել 2000 դրամ: 11.1 14Բ069 խաղին «Հաճըն-99» թիմի կազմում չգրանցված ֆուտբոլիստ մասնակցելու համար, ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Հաճըն» մանկապատանեկան ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
11.2 14Բ071 խաղին «Արարատ-99» թիմի կազմում չգրանցված ֆուտբոլիստ
մասնակցելու համար, ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման
կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային
ակումբին տուգանել 3000 դրամ: 11.3 14Ա091 խաղին «Գանձասար-99» թիմի կազմում չգրանցված ֆուտբոլիստ մասնակցելու համար, ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
19/10/12թ. «Իմպուլս-1-97»-«Գանձասար-97» խաղին «Գանձասար-97» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` «Գանձասար-97» թիմին գրանցել տեխնիկակամ պարտություն (հաշիվը թողել ուժի մեջ), «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 40000 դրամ:
24/10/12թ. «Միկա-96»-«Իմպուլս-96» խաղին «Միկա-96» թիմի ֆուտբոլիստ Վարդան Սաֆարյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Միկա» ֆուտբոլային ակումբին տուգանել 2000 դրամ:







































