«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Երևանում փլուզված ենքի կառուցապատման թույլտվությունը տվել է այդ ժամանակ Երևանի քաղաքապետ, այժմ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման օրոք շինթույլտվության լիցենզիան երկարացվել է, իսկ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք ոչ միայն լիցենզիան չի կասեցվել, այլև քաղաքի Կենտրոնում շինարարությունը ընթացել է
առանց շինթույլտվության, քանի որ լիցենզիայի ժամկետն արդեն լրացված է եղել:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչո՞ւ է քաղաքապետարանը այգու կանաչ տարածքի հաշվին շինթույտվություն տվել, քաղաքապետարանի մամլո խոսնակ Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Ես հիմա այդ հարցին չեմ կարող պատասխանել` կանաչ տարածքի հաշվի՞ն է, թե՞ կանաչ տարածքի հաշվին չի: Շինթույլտվությունը տրվել է 2009թ. դեկտեմբերի 23-ին»:








































