Սաուդյան Արաբիայի իշխանությունները երկրից վտարել են Ջիդդա քաղաքում Սիրիայի հյուպատոսության 3 աշխատակիցների: Այս մասին հաղորդել է թագավորության ԱԳՆ-ն:
«Այդ քայլն արվել է պետական շահերի հիմքի վրա, քանի որ նրանց (Սիրիայի հյուպատոսության աշխատակիցների) վարքը համատեղելի չէր իրենց աշխատանքներին կապված հյուպատոսական պարտականությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սուննիական Սաուդյան Արաբիան Սիրիայի հակամարտությունում պաշտպանում է սիրիացի ապստամբներին և բազմիցս կոչ է արել ներխուժել Սիրիա ու տապալել նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը:
Դամասկոսն իր հերթին Սաուդյան Արաբիային մեղադրում է ապստամբներին զինելու և հակամարտությունը սրելու մեջ:










































