Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Աջարիայի Գերագույն խորհուրդն ընտրելու է Աջարիայի կառավարության նախագահին: Այդ պաշտոնում դիտարկվում են երեք թեկնածություններ: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի խոսքերով՝ նրանք են Արմազ Ախվլեդիանին, Ջեմալ Պուտկարաձեն և Արչիլ Խաբաձեն:
Իվանիշվիլին ընդգծել է, որ բոլոր երեք թեկնածուներն էլ ընդունելի են իրենց համար: Նշվում է, որ ցայժմ Աջարիայի ղեկավարի պաշտոնում էր Վրաստանի նախագահի ֆավորիտ Լևան Վարշալոմիձեն: Սակայն ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցության կրած պարտությունից հետո այդ պոստը պետք է զբաղեցնի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչը:











































