Բիլբաոյի «Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան մեկնաբանել է իր թիմի՝ «Լիոն»-ից կրած պարտությունը (1:2):
«Մենք 85 րոպե շարունակ տիրում էինք նախաձեռնությանը: Մենք վատ անցկացրինք միայն վերջին 5 րոպեները, ու դրա համար հատուցեցինք պարտությամբ:
Մենք չէիք կարողանում լավ պաշտպանվել, քանի որ կազմակերպված չէինք խաղում: Հենց դա էլ մեզ խանգարեց հաղթել այս խաղում: Մեր խաղում պակասում էր ագրեսիան:
9 հնարավոր միավորներից մենք վաստակել ենք միայն 1-ը: Սա լավատեսորեն իրավիճակին նայելու հնարավորություն չի տալիս: Բայց մենք պետք է փորձենք հաղթել առաջիկա երեք խաղերը: Պայքարելու ենք»,- Բիելսայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:









































