Սիրիայի Հալեպ քաղաքում ընդդիմադիր խմբերի զինյալները զբաղեցնում են թաղամասերը, որոնցից նահանջում են կառավարական զորքերը:
Մի քանի շաբաթների ընթացքում այդ քաղաքը ծանր մարտերի վայր է եղել:
Ականատաեսների խոսքերով` բանակային զորամասերը նահանջել են 2 քրիստոնեական թաղամասերից և քաղաքի արվարձանից, որը մեծամասամբ քրդերով է բնակեցված: Այդ թաղամասեր են մտել զինյալները:
Դամասկոսից ստացվող տեղեկությունների համաձայն` սիրիական բանակը որոշ ժամանակ այն բանից հետո, երբ կառավարությունն ընդունել է հաշտության առաջարկը, մայրաքաղաքի հարավում ռմբակոծության է ենթարկել քաղաքի արվարձանները:









































