«Geminoid F» անունը կրող ռոբոտ աղջիկն առաջին անգամ ելույթ է ունեցել Հոնկոնգում: Տեխնիկայի այս հրաշքը ստեղծվել է Hiroshi Ishiguro կողմից Օսակում (Ճապոնիա):
Ռոբոտ աղջիկ ստեղծելու համար ծախսվել է 1.1 միլիոն դոլար: Անդրոիդը շարժում է հոնքերը, շրթունքները և ժպտում է: «Geminoid F»-ը նմանակում է մարդկային դիմախաղի 65 արտահայտություններ:
Սա պրոֆեսոր Hiroshi Ishiguro-ի առաջին աշխատանքը չէ: Նա արդեն մշակել է մի քանի անդրոիդ, ներառյալ սեփական «երկվորյակին»:
«Մի գեղեցիկ օր մարդիկ առանց հատուկ սարքավորումների ի վիճակի չեն լինի ռոբոտին տարբերակել մարդուց»,- համոզված է պրոֆեսորը:








































