Միացյալ Նահանգներում 67 տարեկաանում մահացել է հայտնի գիտնական Ջեյմս Էլիոթը, որին հաջողվել էր հայտնաբերել Ուրանի օղակները և մթնոլորտը Պլուտոնի վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մասաչուսեթսի տեխնելեգիական ինստիտուտը, որտեղ երկար տարիներ աշխատել է Էլիոթը: Նա հիվանդ է եղել քաղցկեղով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ուրանի օղակները նա հայտնաբերել է 1977թ.-ին, օգտագործելով իր կողմից մշակված հատուկ դիտարկումների մեթոդը: Ավելի ուշ Էլիոթը հայտնաբերեց նաև Պլուտոնի մթնոլորտը: Նույն իր մեթոդի շնորհիվ 1988թ. նա նկատել էր, որ որոշակի երույթներ թույլ են տալիս ասել, որ այդ մոլորակն ունի գազային պատյանով: