Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին, կշրջանցի շվեյցարացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերին ու կդառնա թենիսի առաջին ռակետ: Այս մասին տեղեկացնում է ATP պաշտոնական կայքը:
Այդ օրը բոլորի ակտիվից կհանվեն Բազելի, Լոնդոնի ու Փարիզի մրցաշարերի միավորները:
Այդ պարագայում շվեյցարացի թենիսիստը, որը հաղթող է ճանաչվել այդ բոլոր մրցաշարերում, կկորցնի 3000 միավոր, իսկ Նովակը՝ ընդամենը 560:







































