Դանիացի գիտնականները, որոնք երեք տարի առաջ օվկիանոսի հատակին հայտնաբերել էին խորհրդավոր էլեկտրական լարեր, որոշել են դրանց աղբյուրը ու զարմացել իրենց իսկ բացահայտումից:
Ինչպես պարզվել է, ծովի հատակը ամբողջությամբ պատված է «կենդանի էլեկտրալարերով»՝ բակտերիաներով, որոնք միացած են բարակ երկար թելի նման ու շատ նման են կապույտ լարերի: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
Ներկայիս բացահայտումը զարմանալի է նրանով, որ այս էլեկտրական շղթան բաղկացած է ոչ թե տարբեր բակտերիաներից, ինչպես համոզված էին գիտնականները. այս միաբջիջ թելերը պատկանում են մեկ ընտանիքի, որոնք ապրում են որպես միասնական օրգանիզմ ու հոսանք են հաղորդում իրենցից բավականին մեծ տարածության վրա:
Գիտնականներն իրենց ուսումնասիրությունները հրապարակել են Nature ամսագրում:






































