Չիկագոյի դպրոցներից մեկի ուսմասվարը արագ կողմնորոշվելու հրաշալի օրինակ է ցույց տվել. ի պատասխան իրեն պարով սադրող ուսանողի՝ Ջոն Ֆենինգը պարել է իռլանդական ջիգա՝ արժանանալով ուսանողների ծափերին:
Դասերից հետո Whitney M. Young High School-ի աշակերտները կազմակերպել էին երաժշտական մենամարտ, որը նկարահանել են տեսախցիկով, գրում է The Huffington Post-ը:
Մի քանի տասնյակ երիտասարդներ պահում էին ռիթմը, մինչ մի սևամորթ ոգևորող ծափերի տակ սուրում էր սրահով ու ցուցադրում պարը: Տղան իր համար թիրախ է ընտրում սպիտակ վերնաշապիկով ու սև անդրավարտիքով մի տղամարդու ու նրա առաջ սկսում է պարել իռլանդական ջիգա, ապա մի կողմ հեռանում: Հենց այդ պահին ուսուցիչը սկսում է անսպասելիորեն պարել: Ծափերն իրենց սպասեցնել չեն տալիս:
«Ես ցնցված էի: Ես գաղափար անգամ չունեի, որ նա կարող է այդպես պարել»,- ասել է սևամորթ պարողը: «Ես երկու ճանապարհ ունեի: Կարող էի զայրանալ, նրանց քշել, բղավել և կարող էի պարզապես միանալ նրանց: Ու որոշեցի՝ դա լավագույն եղանակն է երկուսից էլ հրաժարվելու»,- պարող ուսմասվարի խոսքերը մեջբերում է NY Daily News-ը:
Դեպքից հետո ոչ ոք չի պատժվել՝ ոչ պարողը, ոչ աղմկող ուսանողները: Տեսանյութը YouTube-ում արդեն ունի 700 հազարից ավելի դիտում:







































