Կուրբան-Բայրամ մուսուլմանական տոնի առիթով Գրոզնիի կենտրոնական հրապարակում սոցիալապես անապահով ընտանիքներին զոհաբերության 6000 ոչխար է բաժանվել: Դրանք ձեռք բերելու գումարը տրամադրել էր Ախմատ Կադիրովի անվան հասարակական հիմնադրամը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է հանրապետության մուֆթիաթի ներկայացուցիչը:
«Ռամզան Կադիրովի հրամանով հիմնադրամը հատկացրել է 6000 ոչխար ձեռք բերելու անհրաժեշտ գումարը: Հանրապետության ղեկավարը հատուկ պատվիրել է, որ ոչ մի մուսուլման զրկված չլինի այդ օրը արժանապատիվ ձևով նշելու հնարավորությունից»,- ասել է գործակալության զրուցակիցը:










































