Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Տավրիա»-ի հետ կայանալիք առաջիկա խաղից առաջ հարցազրույց է տվել Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին:
-Հենրի՛խ, «Չելսի»-ի հետ խաղից առաջ վստահ էիր, որ «Շախտյոր»-ը հաղթելու է: Պահպանվե՞լ է այդ վստահությունը «Տավրիա»-ի հետ հանդիպումից առաջ:
-Այո: Խաղալու ենք շատ ուժեղ հակառակորդի հետ: Խաղը հեշտ չի լինելու, նամանավանդ, որ այն լինելու է մրցակցի հարկի տակ: «Շախտյոր»-ի դեմ հանդիպումներից առաջ բոլոր թիմերը մարտական են տրամադրվում, ինչը լրացուցիչ դժվարություն է առաջացնում: Բացի այդ, մենք յուրաքանչյուր 3-4 օրը խաղ ենք անցկացնում:
-ՉԼ-ում հաղթանակից հետո մոտիվացիայի հետ կապված խնդիրներ չկա՞ն:
-Ոչ, տրամադրված ենք առաջիկա խաղին, քանի որ հաղթանակից հետո ավելի հեշտ է վերականգնվելը:
-Ի՞նչ հիշողություններ ունենք «Տավրիա»-ի հետ խաղերից:
-«Տավրիա»-ի հարկի տակ հանդիպումները միշտ բարդ են եղել: Հիշում եմ Սիմֆերոպոլում կայացած նախորդ խաղը, երբ մենք վերջին վայրկյաններին խփեցինք հաղթական գոլը: Վստահ եմ, որ այս անգամ նույնպես «Տավրիա»-ն պայքարելու է մինչև վերջին վայրկյանները, և մենք դժվարությունների առաջ ենք կանգնելու:








































