Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում շնորհավորել է երկրի մուսուլմաններին Կուրբան-Բայրամի կապակցությամբ.
«Մեր երկրի միասնությունը հենված է նրա վրա, որ Վրաստանի բարօրությունը հավասարապես պետք է վերաբերի երկրի բոլոր էթնիկ խմբերին, բոլոր հավատների քաղաքացիներին: Վրաստանի մուսուլմանական համայնքը մեր հասարակության անբաժանելի և թանկ մասն է: Միանում ենք այս տոնի կապակցությամբ շնորհավորանքներին և ցանկանում հաջողություններ, բարեկեցություն ու խաղաղություն ձեզ և ձեր ընտանիքներին»:








































