Մատիա Դեստրոյի գործակալը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ հունվարին իր հաճախորդը «Յուվենթուս» կտեղափոխվի` Ֆաբիո Կվալյարելայի փոխարեն:
«Դուք հարցնում եք այն մասին, ինչ գոյություն չունի: Շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- հայտնել է գործակալը:
Նշենք, որ Դեստրոն «Ռոմա» է տեղափոխվել ամռանը: Սակայն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի ծառայություններով էր հետաքրքրված նաև «Յուվենթուս»-ը:







































