La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ` «Այաքս»-ի պաշտպան Ռիկարդո վան Ռեյնը հայտնվել է իտալական «Միլան»-ի հետաքրքրությունների շրջանակում:
«Ռոսոներիներ»-ի սպորտային տնօրեն Արյեդո Բրայդան մեկնել է Ամստերդամ ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում «Այաքս»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը դիտելու և 21-ամյա պաշտպանի խաղը գնահատելու նպատակով:
Ընթացիկ մրցաշրջանում վան Ռեյնն Էրեդիվիզիայի շրջանակներում անցկացրել է 8 հանդիպում:







































