Ադրբեջանական 1news.az գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին` Փարիզում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ արտգործնախարարների հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպման անցկացման հիմնական նպատակը Ղարաբաղյան հակամարտության քննարկումն է:
Ադրբեջանական գործակալության հաղորդմամբ` ակնկալվում է, որ արտգործնախարարների հանդիպմանը կմասնակցի նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:







































