Ֆրանսիայում 2012թ.-ին աշխատանքի տեղավորման ծառայություն դիմած մարդկանց թիվը աճել է 46,9 հազարով կամ 1,6%-ով և կազմում է 3,058 մլն մարդ: Այս մասին վկայում են երկրի աշխատանքի նախարարության տվյալները:
Վերլուծաբանները կարծում էին, թե գործազուրկների թիվը կաճի միայն 21 հազարով:
Մեկ տարվա ընթացքում գործազուրկների թիվը ավելացել է 10,1%-ով, ընդ որում` երիտասարդների շրջանում գործազրկությունը մեկ ամսվա ընթացքում աճել է 2,2%-ով:
Գործազուրկների աճը երկրում շարունակվում է 2008թ.-ից: Գործազրկությունը Ֆրանսիայում ներկայումս ամենաբարձր մակարդակի վրա է` վերջին 13 տարիների համեմատ:










































