Այսօր` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) առաջին անգամ համերգով հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վարտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
Որպես մենակատար հանդես կգա Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Ծրագրում կհնչեն Մոցարտի, Արենսկու և Բրամսի ստեղծագործություններից:
Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը կնվիրաբերվի «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:











































