Facebook սոցցանցի բաժնետոմսերը աճել են հոկտեմբերի 24-ի առևտրային օրվա ընթացքում 19 տոկսով՝ ցուցադրելով բորսայում արժեթղթերի պատմությա մեջ ամենալավ օրական արդյունքը:
Ներկայում Facebook-ի մեկ բաժնետոմսը գնահատվում է ավելի քան 23 դոլար, չնայած ամբողջ հոկտեմբերին արժեթղթերը գտնվում էին 20-22 դոլարի միջակայքում:
Ներդրողների տրամադրությունների վրա ազդել է Facebook-ի կիսամյակային հաշվետվությունը, որը ընկերությունը ներկայացրել էր հոկտեմբերի 23-ին, սակայն բորսաների փակվելուց հետո:
Ներդրողները միանգամից սկսեցին գնել սոցցանցի արժեթղթերը, 1 բաժնետոմսի գինը հասավ 24 դոլարի:










































