Կոլումբիայի լեռնային վայրում իրականացված ճանապարհային աշխատանքները տեղի բնակիչների մոտ «զմրուխտե տենդ» են առաջացրել: Նրանք նետվել են զմրուխտ որոնելու այն բանից հետո, երբ աշխատողներից մեկը հորատման ընթացքում հանդիպել է այդ թանկարժեք քարին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երբ այդ մասին լուրը տարածվել է շրջակայքում, հարյուրավոր մարդիկ հեղեղել են երկրի հյուսիսարևմտյան Բոյակա շրջանի լքված վայրը, որը ոչ պաշտոնապես կրում է «Սատանայի քիթ» անվանումը:
Ներկայում ոստիկանությունը փակել է շինաշխատանքների անցկացման վայրը:











































