Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի մասնակցի Եվրոպայի Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում այսօր կայանալիք «Մարիբոր» ակումբի դեմ հանդիպմանը:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ 23-ամյա ֆուտբոլիստը զավակ է ունեցել:
«Գարեթին թույլ եմ տվել մնալ ընտանիքի հետ: Նրա համար անչափ հուզիչ պահ է: Չեմ կասկածում, որ ֆուտբոլիստը պատրաստ կլինի մասնակցելու Անգլիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Սաութհեմփթոն»-ի դեմ հանդիպմանը»,- ասել է Վիլաշ-Բոաշը:







































