Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կանխատեսվում է, որ 2013 թվականին Թուրքիայի ՀՆԱ-ի աճի տեմպերը կազմելու են 4 տոկոս: Այս մասին նշված է Թուրքիայի ֆինանսների նախարարության պատրաստած հաշվետվությունում:
Դրանում նաև կանխատեսվում է, որ 2013 թվականին Թուրքիայում գործազրկության մակարդակը կազմելու է 8.9 տոկոս, իսկ բնակչության զբաղվածությունն ավելանալու է 495,000 մարդով: 2012 թվականին Թուրքիայում կանխատեսվում է 3.2 տոկոսանոց աճ:







































