Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Միլան»-ի դեմ խաղից հետո (1:0) «Մալագա»-ի սեփականատեր Աբդուլա Ալ-Թհանին հայտարարել է, որ նոր ներդրումներ կլինեն թիմում:
«Անկասկած, մենք նորից գումարներ կներդնենք թիմում: Այս թիմը ապագա ունի: Իսկ հիմա ցանկանում եմ ի սրտե շնորհավորել խաղացողներին, մարզիչներին ու երկրպագուներին»,- Ալ-Թհանիի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ «Մալագա»-ն դարձավ 4-րդ թիմը, որին հաջողվել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարում մեկնարկել երեք հաղթանակներով:
Իսկ դեռ մրցաշրջանի սկզբում թիմը ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ, ինչի արդյունքում բաժանվեց իր մի քանի առաջատար խաղացողներից:







































