Ռուսական «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է «Միլան» – «Մալագա» առաջիկա խաղի մասին:
«Ակնկալում էի, որ «Միլան»-ն ուժեղ թիմ կլինի՝ չնայած մի քանի առանցքային ֆուտբոլիստների հեռանալուն: Նրանց հաջողվել է լրացնել կորուստները, քանի որ ձեռք են բերել բավական որակյալ հարձակվողներ: Սակայն չէի սպասում, որ նրանք այսչափ գոլ կխփեն: «Միլան»-ի համար շատ բարդ է լինելու:
Իսկոն շատ լավ ֆուտբոլիստ է: Նա հրաշալի է վերահսկում գնդակի տեղաշարժը՝ շատ լավ օգտագործելով տրված հնարավորությունները»,- Sky Sports Italia-ն փոխանցում է մասնագետի խոսքերը:








































