Մոսկվայում հանդիսավոր միջավայրում Մենդելեևի աղյուսակի 114-րդ և 116-րդ տարրերին անուններ են տրվել:
Տոնակատարությունը տեղի է ունեցել Մոսկվայի գիտնականների տանը: Նոր անունները հրապարակել է Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության նախագահ Տացում Կացույուկին: Անունները հաստատվել են 2012 թվականի հունիսին:
114-րդ տարրն անվանվել է «ֆլերովի», իսկ 116-րդ տարրն այժմ կոչվում է «լիվերմորի»` համապատասխանաբար Fl և Lv նշաններով:
Մենդելեևի աղյուսակի 114-րդ տարրը սինթեզվել էր 2000 թվականին Դուբայում` միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում մի շարք գիտնականների կողմից` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկ Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ:










































