Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած մամլո հաղորդագրությունը, Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ իր ապաքինումն է շարունակում բեմի և կինոյի Վարպետը:
Շնորհավորելով սիրված դերասանին ծննդյան 83-րդ ամյակի կապակցությամբ՝ խորհրդարանի ղեվավարը բարձր է գնահատել Սոս Սարգսյանի վաստակը թատերական արվեստում, Վարպետի մանկավարժական ու հասարակական գործունեությունը:
Շուտափույթ ապաքինում մաղթելով մեծանուն արվեստագետին՝ Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին նվիրել է ԱԺ նախագահի անվանական ժամացույց:











































