ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ծրագիր է սկսել` ուղղված համընդհանուր օգտագործման ճանապահներին առանց վարորդի ավտոմեքենաների լայնատարած ներմուծմանը:
Պաշտոնական տվյալներով՝ վթարների 90 տոկոսը տեղի է ունենում վարորդների մեղքով, իսկ ռոբոտացված մեքենաները կօգնեն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը մի քանի անգամ կրճատելու: Ռոբոտի ռեակցիայի համար պահանջվող ժամանակը 10 անգամ ավելի է, քան վարորդներինը:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակում կուսումնասիրվի, թե որքանո՞վ են անվտանգ ավտոմատ ավտոմոբիլները:
Ներկայում բանակցություններ են ընթանում շվեդական Volvo ավտոարտադրողի հիմքի վրա առանց վարորդի ավտոմեքենաների ստեղծման հարցի շուրջ: Վաշինգտոնում Շվեդիայի դեսպանատան շենքում հանդիպել են Volvo-ի և Google ընկերության ներկայացուցիչները: Google-ի սարքավորումները թույլ են տալիս ավտոմեքենաներին տեղաշարժվել առանց վարորդի: Google-ի ինքնակառավարվող մեքենաներն արդեն մի քանի նահանգներում փորձարկվում են:
Ներկայում շատ ավտոարտադրողներ աշխատում են առանց վարորդի մեքենաների ստեղծման վրա:










































