Օրական ավելի քան 3 կտոր պանրի օգտագործումը կարող է հանգեցնել անպտղության: Հարվարդի համալսարանի գիտնականները կիսվել են հիասթափեցնող եզրակացություններով: Պարզվել է, որ պանիրը կարող է էական վնաս հասցնել տղամարդու առողջությանը: Մասնագետների խոսքով՝ ուժեղ սեռի ներկայացուցիները պանրի օգտագործումը օրական չպետք է չարաշահեն 3 կտորից: Այս մասին հայտնում է 8tv.ru-ն:
Գիտնականները հաստատում են, որ պանիրը, ինչպես նաև որոշ այլ յուղոտ կաթնամթերքներ, բացասաբար է ազդում պտղաբերության վրա: Մասնագետները նշում են, որ պատճառը կանանց հորմոններն են, որոնք պարունակվում են կաթնամթերքում:
Հարվարդի գիտնականների հետազոտությանը մասնակցել է 19-25 տարեկան 189 տղամարդ:





































