«Ի՞նչ է կատարվում օդային հաղորդակցության ոլորտում»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ «Բրիթիշ էյրվեյսը» դադարեցրեց իր աշխատանքը ՀՀ-ում, հիմա էլ «Արմավիայի» և «Զվարթնոցի» հարաբերություններն են անհասկանալի զարգացումներ գրանցում: Նա հետաքրքրվեց` ի՞նչ է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի ՀՀ օդային հաղորդակցությունը աշխատի անխափան:
Պատգամավորին առաջարկեցին հարցը գրավոր ներկայացնել: Ա. Վարդանյանի զարմանքին՝ «վստահ եմ, որ հարցը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, ինչո՞ւ գրավոր ներկայացնեմ», պատասխանեցին` «որ ավելի ամբողջական լինի»:








































