Եվրագավաթների խաղարկության հանդիպումներում թուրինյան ակումբի 9-րդ ոչ-ոքի արդյունքից հետո իտալացի լրագրողները Իտալիայի չեմպիոնին Draw-ventus են անվանել` փոխարինելով ակումբի անվանման առաջին մասը draw բառով, ինչը նշանակում է ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ը ոչ-ոքի է խաղացել Չեմպիոնների Լիգայի շրջանակներում բոլոր հանդիպումները 2010/11 թվականների մրցաշրջանում: Նույն կերպ են ավարտվել նաև «Չելսի»-ի, «Շախտյոր»-ի և «Նորդշելանդ»-ի դեմ ակումբի 3 հանդիպումները մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում:







































