Գերմանացի բժիշկները կարծում են, որ ամուսնալուծությունը չպետք է նոր ամուսնական միությունից հրաժարվելու պատճառ դառնա: Ի տարբերություն առաջին ամուսնության՝ կրկնակի ամուսնութունը դրականորեն է ազդում կանանց առողջության վրա:
Բժիշկների անցկացրած հարցումից և բժշկական քարտերի վերլուծությունից վերջիններս հանգել են այն համոզման, որ ամուսնությունը դրականորեն է ազդում մարդկանց վրա, ամրապնդում է սիրտն ու անոթները՝ այդպիսով երկարացնելով կյանքը: Այս մասին հայտնում է MyJane պորտալը:
Փորձագետների փոխանցմամբ՝ այդ եզրակացությունները վերաբերում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Այդ իսկ պատճառով նրանք խորհուրդ են տալիս կրկին ամուսնանալ:







































