Դոնեցկի «Շախտյոր»-ի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը «Չելսի»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո հայտնել է, որ այլևս չի մտածում լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մասին:
«Այդ ամենն արդեն անցյալում է: Բանակցություններն, իսկապես, տեղի են ունեցել: Ակումբները համաձայնության չեն եկել: Այլևս չեմ մտածում այդ տրանսֆերի մասին: Համաձայն եմ, «Չելսի»-ն մեծագույն ակումբ է: Շատերն են երազում այդ թիմում հանդես գալու մասին:
Սակայն յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր արժեքն ունի: Մեր ակումբի նախագահը գիտի իմ մակարդակը: Հնարավոր է` ապագայում վերադառնանք այս հարցին»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը:









































