Ինչպես պարզվել է, Mercedes Benz ընկերությունը զբաղվում է ոչ միայն ավտոմեքենաների արտադրությամբ, այլ նաև հոտերի ստեղծմամբ: Այս անգամ ավտոարտադրողը ուշադրություն է դարձրել կանանց և ստեղծել է հենց նրանց համար նախատեսված օծանելիք:
Օծանելիքը, որի մասին հայտարարել են Կաննում, ստեղծվել է պարֆյումեր Միշել Ալմարկի կողմից,- հաղորդում է Popcornnews-ը:
Սրվակը լրացնում է տղամարդկանց օծանելիքների շարքը՝ շնորհիվ պարզ գծերի և մեծ, արծաթագույն խցանի:









































