Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ցանկացած շենք ենթակա է վաճառքի, եթե լավ գին տան. Արման Սահակյան

Ցանկացած շենք ենթակա է վաճառքի, եթե լավ գին տան: Օրինակ՝ եթե ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի վաճառքի վերաբերյալ լավ առաջարկ ներկայացվի, ապա այդ հայտը ենթակա կլինի քննարկման: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Ըստ նրա՝ արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի նախագիծը կառավարությունում քննարկվել է 1-2 ամիս, շենքի գնահատումն իրականացրել է Պետական գույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ը՝ ելնելով հարակից տարածքների շինությունների արժեքներից: Սահակյանի խոսքով՝ այսօր քաղաքի այդ հատվածում շինության 1 քառակուսի մետրը տատանվում է 1500-2000 դոլարի սահմաններում, ԱԳՆ տարածքը 3600 քմ է, և գինը կրկնապատկվել է, այսինքն՝ ԱԳՆ շենքը վաճառվել է «շուկայականից բարձր գնով»: Օրինակ՝ «Մարիոթը» ժամանակին վաճառվել է 8 մլն դոլարով:

Թե ինչո՞ւ շենքի վաճառքի հարցը չի դրվել հանրային քննարկման, Ա. Սահակյանը հայտարարեց, որ պարտավոր չէ ցանկացած նման որոշման մասին հանրությանը տեղյակ պահել:

Վարչության պետը նշեց, որ այս գործարքը փոխկապակցված է մոտ 1 ամիս առաջ իրականացված մեկ այլ գործարքի՝ Վազգեն Սարգսյան փողոցի մի հատվածը «Տանգո» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին վաճառելու հետ, որի նախագծից կարելի էր հետևություն անել, թե ինչու է այդ տարածքը վաճառվում:

Սահակյանը հարկ համարեց հավաստիացնել, որ շենքի արտաքին տեսքը չի փոխվելու: Սեփականատերը, այսօր վճարելով 51 մլն 270 հազար դոլար, դեռ 3 տարի էլ պետք է սպասի, մինչև ԱԳՆ նոր շենքը պատրաստ լինի, հետո նույնքան գումար էլ ներդնի՝ շենքը հյուրանոցի վերածելու համար: Սահակյանը վստահեցրեց, որ Երևանը հյուրանոցների խիստ պակաս ունի, և որպես օրինակ` ասաց, որ վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի համաժողովների օրերին քաղաքի բոլոր հյուրանոցները լեփ-լեցուն էին:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ եթե քննարկման ենթակա է ՏԿՆ շենքի վաճառքը, ապա նույն տրամաբանությամբ Հանրապետության հրապարակում հաջորդը Կառավարության շե՞նքն է, և արդյոք կա՞ առաջնահերթ վաճառքի ենթակա պետական շենքերի ցուցակ, Ա. Սահակյանը պատասխանեց, թե ինքը նշել է ընդամենը շենքի վաճառքի քննարկման ենթակա լինելու հանգամանքը, բայց ոչ՝ հենց վաճառքի, իսկ նման ցուցակ չկա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում