Հունաստանի միջազգային վարկատուները համաձայնության են եկել այդ երկրին տրամադրել լրացուցիչ երկու տարի ժամանակ՝ պետական ֆինանսների կայունացման համար: Բացի այդ, ինչպես հաղորդում է BBC-ն, որոշում է կայացվել Հունաստանին տրամադրել հերթական տրանշը՝ 31.5 մլրդ եվրոյի չափով:
Այս որոշումների մասին ասվում է ամփոփիչ փաստաթղթի՝ «Փոխհամաձայնության մասին հուշագրի» վերջնական նախագծում, որը պատրաստվել է վարկատուների եռյակի (ԵԿԲ, ԵՄ, ԱՄՀ) ներկայացուցիչների կողմից:
«Պայմանավորվածության արդյունքում պետական բյուջեի ընթացիկ դեֆիցիտը մինչև ՀՆԱ 3 տոկոս նվազեցնելու առաջադրանքը 2014 թվից տեղափոխվել է 2016 թ.»,- ասվում BBC-ի հաղորդագրության մեջ: Հունաստանի կառավարությանը լրացուցիչ ժամանակ է հատկացվել աշխատանքի շուկայում և ազգային էներգետիկ սեկտորում բարեփոխումներ անցկացնելու համար:








































