Աֆղանական Ղազնի նահանգում «Թալիբանի» գրոհայիններն առանց որեւէ կրակոցի գրավել են մի փոքր քաղաք: Associated Press-ի փոխանցմամբ, դա հաջողվել է անել այն բանից հետո, երբ քաղաքի ոստիկաններն անհետացել են իրենց ամրակցված զենքերի հետ միասին: Ենթադրվում է, որ նրանք միացել են անօրինական զինված միավորումներին: Սակայն Աֆղանստանի կանոնավոր զորամիավորումներին մի քանի ժամ հետո հաջողվել է հետ վերցնել քաղաքը, եւ դա արվել է առանց ՆԱՏՕ-ի միջամտության: Ղազնիով է անցնում երկրի տարբեր մասերն իրար կապող պետական ճանապարհը` Քանդագարից Քաբուլ:
Փորձագետների կարծիքով, եթե այս միջադեպերը կրկնվեն, ապա աֆղանական կանոնավոր բանակը լրացուցիչ խնդիրներ կունենա տեղերում ոստիկանական նոր ուժեր ձեւավորելու հարցում:







































