Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Շախտյոր»-ի դեմ խաղից (1:2) հետո «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն կիսվել է տպավորություններով:
«Միշտ «Շախտյոր»-ը շատ լավ է խաղում անգլիական թիմերի դեմ: Այդպես էր նաև «Արսենալ»-ի դեպքում: Մենք չկարողացանք արագ գոլ խփել, իսկ մրցակցին դա հաջողվեց:
Երկրորդ կեսում զգացվում էր, որ «Շախտյոր»-ը մեզ սեղմել էր դարպասին, ինչը ազդեց վերջնական արդյունքի վրա:
Լեմպարդն էլ վնասվածք ստացավ հենց խաղասկզբում, ինչը խառնեց մեր բոլոր պլանները»,- ասել է Դի Մատեոն:
Հիշեցնենք, որ սա նրա առաջին պարտություններ էր Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում «Չելսի»-ի ղեկին:







































