Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Սելթիկ»-ի դեմ խաղից (2:1) հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կիսվել է տպավորություններով:
«Չեմ կարող ասել, որ մեր բախտը բերեց: Մենք տիրում էինք նախաձեռնությանն ամբողջ խաղի ընթացքում:
Այո, մեզ դիմակայում էր ուժեղ մրցակից: Բայց էլ ավելի բարդանում է ամեն ինչ, երբ մրցակիցը 10 հոգով պաշտպանվում է:
Մենք չհանձնվեցինք մինչև վերջին րոպեն, ու արդյունքը եկավ: Ես հպարտանում եմ իմ թիմով: Այսպիսի խաղերը երբեք հեշտ չեն ստացվում, բայց հենց դրանցում էլ ձևավորվում է թիմային ամուր ոգին»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:








































