«Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Շախտյոր»-ի դեմ խաղի մասին:
«Բարդ հանդիպում էր: «Շախտյոր»-ը լավ էր խաղում և արժանի էր հաղթանակի: Չեմ կարող ասել, թե ինչ կատարվեց: Ուկրաինական ակումբի ֆուտբոլիստները մեզ գոլ խփելու շանս չթողեցին ամբողջ խաղի ընթացքում: Միայն վերջին 15 րոպեներին դա սկսեց ստացվել:
Մենք շատ վատ էինք խաղում: Արդյունքը մեզ շոկային վիճակի մեջ գցեց, մանավանդ եթե հաշվի առնենք Չեմպիոնների Լիգայի շրջանակներում մեր հաջող ելույթները: Միգուցե թվում է, թե «Չելսի»-ն մեծագույն ակումբ է և պարտադիր հաղթանակ է տանելու յուրաքանչյուր խաղում: Ինչևիցե, շնորհավորում եմ «Շախտյոր»-ի ֆուտբոլիստներին»,- BBC-ն մեջբերում է Լուիսի խոսքերը:
Նշենք, որ Դի Մատեոյի գլխավորությամբ «Չելսի»-ն կրեց իր առաջին պարտությունը Չեմպիոնների Լիգայում:







































